ԵԱՏՄ անդամ երկրները մաքսատուրքերը ռուբլով կփոխանցեն
02/11/2023 18:10
Նմանատիպ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է ԵԱՏՄ երկրների միջև ներմուծման մաքսատուրքերի գումարները ռուբլով փոխանցելու հնարավորության մասին ՌԴ կառավարության առաջարկի հետ։
Այս մասին ասվում է ՌԴ նախագահ Պուտինի համապատասխան կարգադրության մեջ, որը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում։
Փաստաթղթի համաձայն` առաջարկվում է փոփոխություն մտցնել 2014 թվականի մայիսի 29-ի` ԵԱՏՄ-ի մասին պայմանագրում։
«Նպատակահարմար համարել սույն կարգադրությամբ նախատեսված արձանագրության ստորագրումը», – ասվում է փաստաթղթում։
Փոփոխությունների համաձայն` անհրաժեշտության դեպքում ԵԱՏՄ անդամ երկրները կկարողանան մաքսատուրքերը փոխանցել համապատասխան գումարին համարժեք ոչ թե դոլարով, այլ ռուբլով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում