Երևանը դեռ չի պատասխանել սեպտեմբերին Բաքվից ստացած առաջարկներին․ ԱԳՆ

Երևանը դեռ չի պատասխանել սեպտեմբերին Բաքվից ստացած առաջարկներին․ ԱԳՆ

Երևանը դեռ չի պատասխանել սեպտեմբերին՝ Արցախի վրա ադրբեջանական հարձակումից առաջ Բաքվից ստացված առաջարկներին:

Այս մասին «Ազատությանը» հայտնեl է Արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը:

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հոկտեմբերին Թեհրանում ոչ պաշտոնական շփում էին ունեցել:

Իսկ երկու երկրների ղեկավարների մակարդակով անցած ամիս նախատեսված հանդիպումները չկայացան:

Նախ հոկտեմբերի սկզբին Ադրբեջանի նախագահը հրաժարվեց Գրանադայի բանակցություններին մեկնել, իսկ հետո էլ պարզ դարձավ, որ չի կայանա նաև ամսվա վերջին Բրյուսելում նախատեսված Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպումը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում