Բաքվում պահվում են նաև զինվորական ու քաղաքացիական այլ անձինք

Բաքվում պահվում են նաև զինվորական ու քաղաքացիական այլ անձինք

Սեպտեմբերյան ռազմական գործողություններից հետո պարզ է դարձել, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունից բացի, Բաքվում պահվում են նաև զինվորական ու քաղաքացիական այլ անձինք ևս։

Ըստ  ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության, քննության ներկա փուլում առկա են 16 անձի՝ 6 զինծառայողի գերեվարման և 10-ը քաղաքացիական անձի առևանգման մասին տվյալներ։ «Ադրբեջանի Հանրապետությունը 16 անձանցից միայն 9 անձի մասով է հաստատել իրենց տիրապետության տակ վերջիններիս գտնվելու փաստը, մյուսների մասով կատարվում են համապատասխան գործողություններ»,- նշվել է հաղորդագրության մեջ։

Նշենք նաև, որ Բաքուն հրապարակել է ձերբակալված և պահվող ևս մեկ արցախցու անուն։ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունն այսօր հայտարարել է, որ Քարվաճառում դեռևս սեպտեմբերին ձերբակալել է Մադաթ Առաքելի Բաբայանին: 

Ադրբեջանական կողմը Արցախի բնակչին մեղադրել է, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանությանը» մասնակցելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում