Արգավանդի Կարա-կոյունլուների դամբարանը հռչակվելու է ադրբեջանակա՞ն

Արգավանդի Կարա-կոյունլուների դամբարանը հռչակվելու է ադրբեջանակա՞ն

Տելեգրամյան «Կանչ» ալիքը գրում է, որ իրենց տեղեկություններով՝ Արգավանդի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում գտնվող 15-րդ դարի Կարա-կոյունլուների դամբարանը հռչակվելու է ադրբեջանական:  

«Ալիևի պահանջով ազգադավը համաձայնվել է թուրքմեն Ամիր Սաադի դամբարանը հռչակել ադրբեջանական մշակույթի կոթող և 2 օր առաջ հրահանգել է Հարությունյան Արայիկին և Անդրեասյան Ժաննային ԳԱԱ Պատմության ինստիտուտին հանձնարարել, որ գիտական նոր հիմնավորումներ մտածեն՝ Կարա-կոյունլուների դամբարանը հռչակելով ոչ թե թուրքմենական, այլ ադրբեջանական մշակույթի հուշարձան: Ալիևը, թուրքմեն (օղուզ) Կարա-կոյունլուներին հռչակելով ադրբեջանցի, կեղծում է պատմությունը, որպեսզի ամբողջ ՀՀ տարածքը հռչակի ադրբեջանական»,- գրում է «Կանչ» տելեգրամյան ալիքը։

Ալիքը նաև հիշեցնում է, որ համաշխարհային պատմագրությունը Արգավանդում գտնվող Ամիր Սաադի դամբարանը համարում է թուրքմենական մշակույթի կոթող, իսկ Թուրքմենստանի մշակույթի նախարարությունը և ՀՀ-ում Թուրքմենստանի դեսպանատունը տարիներ շարունակ ֆինանսավորել են դամբարանի պահպանումն ու ռեստավրացիոն աշխատանքները»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում