Ադրբեջանի և Թուրքիայի մարզիկները չեն մասնակցի սամբոյի աշխարհի առաջնությանը

Ադրբեջանի և Թուրքիայի մարզիկները չեն մասնակցի սամբոյի աշխարհի առաջնությանը

Ադրբեջանի և Թուրքիայի մարզիկները չեն մասնակցի Երևանում անցկացվող սամբոյի աշխարհիառաջնությանը: Այս մասին լրագրողներին հայտնել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայինախագահ Միքայել Հայրապետյանը։ Այս մասին տեղեկացնում է armsport.am-ը։

Նրա խոսքով՝ մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել ավելի քան 70 երկրներիներկայացուցիչներ: Սպասվում է, որ մրցաշարին կմասնակցեն ավելի քան 500 մարզիկներ և 2,5 հազար հյուրեր:

Հայ սամբիստները առաջնությանը նախապատրաստվելու շրջանակում հոկտեմբերի 25-իցմարզվում են Օլիմպավանի մարզական բազայում, նրանց առաջին ելույթները նախատեսված եննոյեմբերի 10-ին:

Սամբոյի աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում նոյեմբերի 10-12-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում