Կաթողիկոսն այցելել է տեղահանված արցախահայերին
Նմանատիպ
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Գերագույն հոգևոր խորհրդի անդամների ուղեկցությամբ այցելել է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։ Տեղեկությունը հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական կենտրոնը։
Այս անգամ հոգևորականներն այցելել են Կոտայքի թեմի Ծաղկաձորի թեմապատկան ճամբար, որտեղ ապաստան են գտել հայրենազրկված 38 ընտանիքներ։
«Կաթողիկոսը, իր օրհնությունն ու հայրական սերը փոխանցելով արցախցիներին, ընդգծել է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր աշխարհասփյուռ թեմերով այս օրերին լծված է Արցախից բռնի տեղահանված մեր զավակների հոգևոր, հումանիտար և սոցիալական կարիքների հոգածության աշխատանքներին»,– ասված է հաղորդագրության մեջ։
Վեհափառը վստահություն է հայտնել, որ Աստծո օգնությամբ և միասնական ջանքերով արցախցիները կկարողանան հաղթահարել իրենց առջև ծառացած փորձություններն ու մարտահրավերները։
Կաթողիկոսն ընդգծել է, որ աջակցության ծրագրերը կլինեն շարունակական:
Հետևեք մեզ նաև Telegram-ում