ԵԱՏՄ-ի հետ առևտրաշրջանառությունն աճել է 44%-ով
Նմանատիպ
Տարբեր երկրների առևտրային հարաբերությունների խորացումն ու դիվերսիֆիկացումը չի վնասում ԵԱՏՄ գործընկերների հետ առևտրաշրջանառությանը, որը 9 ամիսների ընթացքում աճել է մոտ 44 տոկոսով։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ընթացքում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նա նշել է, որ, օրինակ, Ռուսաստանի Դաշնության հետ մեր երկրի առևտրաշրջանառությունն աճել է մոտ 50 տոկոսով։
«Մենք զարգացնում ենք մեր տնտեսական հարաբերությունները բոլոր ուղղություններով»,- ընդգծել է էկոնոմիկայի նախարարը։
Ավելի վաղ իր խոսքում նախարար Քերոբյանը նշել էր, որ ՌԴ-ից հետո Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերը Եվրամիությունն է, որի հետ առևտրաշրջանառությունն ավելացել է գրեթե 40 տոկոսով։
Բացի այդ, մեր երկիրը խորացնում է տնտեսական հարաբերությունները Չինաստանի, Պարսից ծոցի երկրների, ԱՄՆ-ի հետ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում