Երևանում կայացել է ԵԱՏՄ երկրների մրցակցային մարմինների «5+1» ձևաչափով նիստը
Նմանատիպ
Երևանում այսօր տեղի է ունեցել ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) «5+1» ձևաչափով հերթական նիստը, որին մասնակցել են Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի հակամենաշնորհային/մրցակցային մարմինների ղեկավարները: Տեղեկությունը հայտնում է ՀՀ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։
Նշվում է, որ բացման խոսքով հանդես են եկել ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Բախիտ Սուլթանովը և Հայաստանի մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:
Իսկ ՄՊՀ անդամ Շուշան Սարգսյանը ներկայացրել է «Մրցակցության պաշտպանության ոլորտում արդիական հարցերի վերաբերյալ ընդհանուր մոտեցումների ձևավորման» մասին զեկույցը:
Քննարկվել են մի շարք օրակարգային հարցեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում