Հայաստանը Եվրամիությունից կստանա 17,9 մլն եվրոյի դրամաշնորհ
Նմանատիպ
Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2024 թվականի պետական բյուջեի քննարկմանը, ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ասել է, որ Հայաստանը 2024 թվականի Եվրամիության հետ համագործակցության շրջանակներում ակնկալում է ստանալ 17,9 միլիոն եվրոյի դրամաշնորհային միջոցներ։ Նրա խոսքով` աջակցությունը մեր երկրի տրամադրվում է 3 հիմնական ուղղություններով։
«Առաջինը` աջակցություն ուղված է Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանը. այս ծրագիրը 2023-ին էլ կար` 2,7 մլն եվրոյի չափով, իսկ 2024-ին արդեն 5,4 մլն եվրոյի չափով է։ Հաջորդը` Հայաստանում դատական ոլորտում բարեփոխումների իրականացմանը`փուլ 2, որը հավելյալ 2,5 միլիոն եվրո է»,– նշեց նախարարը։
Աջակցության երրորդ ուղղությունը վերաբերվում է կրթության բարելավմանը։ 2024 թվականի համար նախագիծը 10 միլիոն եվրոյի չափով է, իսկ ծրագրի ընդհանուր արժեքը 32 միլիոն եվրո է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում