ՀՀ-ն 2 մլն դոլարի չափով դրամաշնորհ կստանա
03/11/2023 15:55
Նմանատիպ
ՀՀ ֆինանսների նախարարությունը Կայունության և զարգացման եվրասիական հիմնադրամից 2 մլն դոլարի չափով դրամաշնորհ կստանա։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նա նշել է, որ ստացված միջոցներն ուղղվելու են կառավարության տեղեկատվության և հաշվապահական հաշվառման միասնական համակարգի ներդրմանը:
Նախարարի խոսքով՝ արդիականացվելու է պետական ապարատի հաշվետվողականության համակարգը։ Դա օգնելու է ավելի հստակ վարել ֆինանսական հաշվետվությունները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում