Հայկական կոնյակը եվրոպական շուկայում կներկայանա նոր անունով
Նմանատիպ
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի քննարկմանն, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ Եվրոպացի գործընկերների հետ արդեն համաձայնեցվել է, թե ինչ ընդհանուր բրենդով է կոնյակն արտահանվելու Հայաստանից Եվրոպա։
«Պետք էր համաձայնեցնել այն աշխարհագրական տեղանունը, որը պետք է իր մեջ ընդգրկի որոշակի որակի չափանիշներին բավարարող հայկական կոնյակի արտադրություն։ Տարբեր քննարկումներ ենք ունեցել, ներգրավել ենք ոլորտի խաղացողներին, խոշոր բրենդինգային ընկերություններին։ Համայնքը որոշել է, որ պետք է առաջ գնանք «Armenian brandy» աշխարհագրական տեղանունով»,– նշել է Քերոբյանը։
Հիմա Հայաստանը ԵՄ-ի և հատկապես Ֆրանսիայի գործընկերների հետ աշխատում է, որպեսզի Armenian brandy-ն լինի ոչ թե պարզապես ապրանքային նշան, այլ որ այս անվանումն արդեն նշանակի որոշակի որակի չափանիշներ և վերահսկման խիստ համակարգ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում