Արցախից տեղահանվածներից 113–ը դեռ բուժվում են ՀՀ ԲԿ-ներում
03/11/2023 20:53
Նմանատիպ
Արցախից բռնի տեղահանված անձանցից 113–ը շարունակում են բուժում ստանալ հայաստանյան տարբեր բուժհաստատություններում, 11-ի վիճակը ծանր է, 3-ինը` ծայրահեղ ծանր։ Այս մասին հայտնել է առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը։
«Այս պահին ավելի քան 100 հիվանդ դուրս է գրվել, ևս 19-ը բուժում է ստանում արտերկրում։ Դրական դինամիկա կա»,-ասել է նա։
Ջումայանի խոսքով` առողջապահության նախարարության առողջության պահպանման առաջնային օղակներում հաշվառված է ԼՂ–ից բռնի տեղահանված 53 000 քաղաքացի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում