Քննարկվել է ՀՀ-ում էլեկտրամոբիլների արտադրության հարցը
Նմանատիպ
Չինական BYD ընկերության հետ Հայաստանում համատեղ ընկերություն ստեղծելու հարց է քննարկվել։ Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Մենք հիմա ծրագրեր ենք մշակում էլեկտրամոբիլների արտադրությունն ու սպառումը խթանելու համար։ Հենց այս թեմայով հանդիպում եմ ունեցել չինական BYD և մի շարք այլ ավտոարտադրող ընկերությունների հետ։ Քննարկել ենք Հայաստանում համատեղ ձեռնարկութjուններ ստեղծելու հարցը։ Միայն մեր երկիրը կարող է հետաքրքիր շուկա լինել, որովհետև այստեղ մոտ 600000 մեքենա կա, և դրանց միջին տարիքը 20–ից ավելի է։ Ավտոմեքենաների պարկը թեթևացնելու կարիք կա։ Դրա հետ մեկտեղ ցանկանում ենք տեղական արտադրություն սկսել»,- նշել է Քերոբյանը։
Նրա խոսքով՝ էլեկտրական մեքենաների վերաբերյալ խնդիրն այն է, որ 2022-2023 թթ. եղած քվոտաները մասնակի են օգտագործվել։ Այսինքն` քվոտան 8000 է եղել, բայց նեմուծվել է 4000-ը։ Փորձը ցույց է տալիս, որ քվոտաներն ավելացնելն իմաստ չունի, որովհետև այն տեմպը, որով մասնավոր սեկտորը մեքենաներ է ներկրում, այնպիսին է, որ դա կբավականացնի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում