Ադրբեջանում նավթահանքի պայթյունի հետևանքով 12 մարդ անհայտ կորել է

Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) «Նարիմաննեֆտ» վարչության Կասպից ծովում գտնվող թիվ 441 նավթահանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 12 նավթագործ անհայտ կորել են:

Ինչպես  տեղեկացնում է haqqin.az լրատվական կայքը, հրշեջներին հաջողվել է հանգցնել պայթյունի հետևանքով հանքահորում ծագած հրդեհը: Պայթյունի պատճառը դեռեւս հայտնի չէ:

Բաքվի շտապօգնության կայանը հայտնել է, որ հիվանդանոցներ են տեղափոխվել պայթյունից վիրավորված 5 նավթագործ: Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը փրկարարական-որոնողական աշխատանքներ է սկսել անհայտ կորած նավթագործներին

Հետևեք մեզ նաև Telegram-ում