ԵՄ դիտորդները Բերբոքին ներկայացրել են Երասխում տիրող իրավիճակը
Նմանատիպ
Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավարի տեղակալ Մարեկ Կուբերսկին Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքին է ներկայացրել Արարատի մարզի Երասխ համայնքում տիրող սահմանային իրավիճակը։
Դիտորդները Գերմանիայի արտաքին գործերի նախարարին ուղեկցել են դեպի այն հատված, որտեղ նախատեսված էր կառուցել հայ-ամերիկյան ներդրմամբ մետաղաձուլական գործարանը։
Ըստ լրատվամիջոցի` Կուբերսկին Անալենա Բերբոքին տեղեկացրել է, որ իրենք դիտորդական առաքելություն են իրականացնում դիտորդական 6 օպերատիվ բազաներից։ Նա ընդգծել է, որ այն պահերին, երբ իրենք սահմանային հատվածներում դիտարկում են իրականացնում, էքսցեսներ հիմնականում չեն լինում, իսկ իրավիճակն ընդհանուր առմամբ հանգիստ է։
Գերմանիայի ԱԳ նախարարը հետաքրքրվել է, թե որքան է հեռավորությունը ադրբեջանական դիտակետերից մինչև Երասխ և ինչ հաճախականությամբ են դիտորդները դիտարկում իրականացնում Երասխի հատվածում։ Նրան տրվել է ամփոփ տեղեկատվություն։
Գերմանիայի ԱԳ նախարարն ուղևորվել է Արարատի մարզի Ոստան գյուղ՝ հանդիպելու ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում