ՀԱՄԱՍ-ը Գազայում հարձակումների պատասխանատվությունը դրել է Բայդենի վրա
04/11/2023 14:30
Նմանատիպ
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Գազայի հատվածում Իսրայելի կողմից փախստականների ապաստարաններին հասցված հարվածների պատասխանատվությունը դրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վրա։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ շարժման մամուլի ծառայության հայտարարությանը հղումով։
«ՄԱԿ-ի Ուսամա բեն Զայեդ դպրոցում, որտեղ հարյուրավոր տեղահանված մարդիկ էին պատսպարվել, տեղի է ունեցել սարսափելի ջարդ։ Զանգվածային սպանությունների այս շարքի համար մենք լիովին պատասխանատու ենք համարում ԱՄՆ վարչակազմին և նախագահ Բայդենին, որը բացահայտ աջակցությունից հետո քաջալերեց Իսրայելին և կանաչ լույս վառեց մեր բնակչության նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում