Երազում էի «Բարսելոնայում» ավարտել կարիերաս․ Մեսսի

Երազում էի «Բարսելոնայում» ավարտել կարիերաս․ Մեսսի

Ամերիկյան «Ինտեր Մայամի» ակումբի արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին խոստովանել է, որ երազում էր վերադառնալ իսպանական «Բարսելոնա» և այնտեղ ավարտել կարիերան:

Մեսսին իր կարիերայի մեծ մասն անցկացրել է «Բարսելոնայում» (2005-2021 թվականներին): Այս տարվա ամռանը 36-ամյա արգենտինացին տեղափոխվեց «Ինտեր Մայամի» ակումբ։

«ՊՍԺ-ից հեռանալս լավագույն որոշումն էր այդ պահին։ Ի սկզբանե ուզում էի վերադառնալ «Բարսելոնա» և կարիերաս ավարտել այնտեղ։ Միշտ երազել եմ այդ մասին, բայց դա անհնար էր: Չեմ կարծում, որ երբևէ նորից կխաղամ Եվրոպայում»,- Մեսսիի խոսքը մեջբերում է As-ը՝ հղում անելով L’Equipe-ին։

Մեսսին իսպանական «Բարսելոնայի» սան է, որի կազմում դարձել է Իսպանիայի տասնակի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի քառակի հաղթող: 2021 թվականին նա տեղափոխվել էր ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն», որի հետ երկու անգամ հաղթել է երկրի առաջնությունը և մեկ անգամ՝ Ֆրանսիայի Սուպերգավաթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում