Հրթիռային և միջուկային զենքի հարցում առաջին անգամ ՌԴ-ն անցել է մրցակիցներին

Հրթիռային և միջուկային զենքի հարցում առաջին անգամ ՌԴ-ն անցել է մրցակիցներին

Հրթիռային և միջուկային զենքի գոյության պատմության մեջ առաջին անգամ Ռուսաստանն առաջ է անցել իր մրցակիցներից: Այս մասին հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը՝ ելույթ ունենալով «Ռուսաստան» համաժողով-ցուցահանդեսի շրջանակում։

«Հրթիռամիջուկային զենքի գոյության ամբողջ պատմության ընթացքում առաջին անգամ մեր երկիրն առաջ է անցել այս ոլորտում իր մրցակիցներից՝ դառնալով եզակի ռազմավարական սպառազինությունների, այդ թվում՝ գերձայնային զենքի սեփականատեր, որոնք անվտանգություն են երաշխավորում հաջորդ տասնամյակների համար»,-ընդգծել է նա:

Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով՝ ՌԴ ազգային անվտանգության ռազմավարության իրականացումը նպաստել է հասարակության մեջ ներքին կայունության պահպանմանը, երկրի տնտեսական, քաղաքական, ռազմական և հոգևոր ներուժի ավելացմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում