Իրանում կանխվել է ԱԹՍ–ներով հարձակում․ ձերբակալվել են գործակալներ

Իրանում կանխվել է ԱԹՍ–ներով հարձակում․ ձերբակալվել են գործակալներ

Իրանի արևելքում կանխվել է իսրայելական անօդաչու թռչող սարքերով հարձակում։ Տեղեկությունը հայտնում է իրանական Fars-ը:

«Իրանի տեղեկատվության նախարարության և «Թալիբանի» համատեղ գործողության ընթացքում երկու երկրների միջև լեռնային շրջաններում ձերբակալվել են «Մոսադի» երեք գործակալներ՝ Իրանի քաղաքացիությամբ։ Նրանք ծրագրում էին Աֆղանստանի սահմանից կամիկաձե դրոններ արձակել Իրանում գտնվող թիրախների ուղղությամբ»,– ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ քննչական գործողություններ իրականացնելու համար ձերբակալվածները շուտով կտեղափոխվեն Իրան:

Հիշեցնենք, որ իրանական ԶԼՄ-ները օգոստոսի վերջին հաղորդել էին, որ Իրանի պաշտպանության նախարարության հետախուզության վարչությունը կանխել է Իսրայելի արտաքին հետախուզության ծառայության վերջին մի քանի տարիների ընթացքում ամենախոշոր և ամենաբարդ հարձակումը Իրանի հրթիռատիեզերական ոլորտում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում