ՀՀ-ն պաշտոնական հայտ է ներկայացրել Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերը հյուրընկալելու համար

ՀՀ-ն պաշտոնական հայտ է ներկայացրել Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերը հյուրընկալելու համար

Հայաստանը պաշտոնական հայտ է ներկայացրել 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային խաղերը Հայաստանում հյուրընկալելու համար։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը Կամերունում` Ֆրանկոֆոնիայի նախարարների 44-րդ համաժողովի ժամանակ։ Տեղեկությունը հայտնել են ՀՀ արտգործնախարարությունից։

Նոյեմբերի 4-ից 5-ը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը Կամերունի մայրաքաղաք Յաունդեում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության օրակարգում գտնվող տարբեր հարցերի առնչությամբ։

Անդրադառնալով Հայաստանի ու ՖՄԿ միջև համագործակցության լայն օրակարգին՝ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հավատարմությունը կազմակերպության հիմնարար արժեքների, մասնավորապես՝ խաղաղության, ժողովրդավարության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության տարածման և ամրապնդման ուղղությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում