Պուտինը 2024 թվականի ընտրություններին մասնակցելու հայտարարություն դեռ չի արել․ Պեսկով

Պուտինը 2024 թվականի ընտրություններին մասնակցելու հայտարարություն դեռ չի արել․ Պեսկով

Բրիտանական Reuters պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին, հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է մասնակցել 2024 թվականի մարտ ամսին կայանալիք նախագահական ընտրություններին։

«Որոշումն ընդունված է, նա առաջադրվելու է»,- նշված էր հոդվածում։ Սակայն Reuters-ի հայտարարությունից հետո ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս որևէ հայտարարություն չի արել 2024 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու որոշման վերաբերյալ։

«Պուտինն այդ մասին որևէ հայտարարություն դեռ չի արել։ Եվ քարոզարշավը դեռ պաշտոնապես չի հայտարարվել»,- ասել է Պեսկովը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում