«Արևմուտքի մտավոր գերազանցության» դարաշրջանն ավարտված է. Բորել

«Արևմուտքի մտավոր գերազանցության» դարաշրջանն ավարտված է. Բորել

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը խոստովանել է, որ Ուկրաինային և մերձավորարևելյան հակամարտությանը ԵՄ-ի տարբեր արձագանքների ֆոնին աշխարհում Բրյուսելին մեղադրում են երկակի ստանդարտների համար, իսկ «Արևմուտքի ինտելեկտուալ գերազանցության» դարաշրջանն ավարտվել է։

«Պաղեստինա-իսրայելական ընթացիկ հակամարտությունն ուժեղացնում է երկակի ստանդարտների մասին մեղադրանքները», -ասել է նա Բրյուսելում եվրոպական դեսպանների համաժողովի ժամանակ։

Բորելը նաև խոստովանել է, որ չնայած այն բանին, որ շատ երկրներ դատապարտել են ՌԴ-ի գործողություններն Ուկրաինայում, սակայն շատերը նաև չեն աջակցել ԵՄ-ի պատժամիջոցներին: Նա եզրակացրել է, որ այս ամենը «Արևմուտքի մտավոր գերազանցության» դարաշրջանի ավարտի արդյունք է։

«Դոմինանտության այս դարաշրջանն ինտելեկտուալ առումով ավարտվել է, դա պետք է ընդունել։ Բայց մենք դեռ լիովին չենք գիտակցել այս նոր իրականության հետևանքներն ու գործնական եզրակացությունները»,-նշել է Բորելը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում