Բլինկենին Անկարայում դիմավորելիս բարձրաստիճան պաշտոնյաներ չեն եղել

Բլինկենին Անկարայում դիմավորելիս բարձրաստիճան պաշտոնյաներ չեն եղել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենին Անկարայի օդանավակայանում դիմավորել են մթության մեջ։ Բացի այդ, նրան դիմավորողների թվում բարձրաստիճան պաշտոնյաներ չեն եղել: Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները։

Անկարայում Բլինկենին ոչ գրկաբաց ընդունելը բուռն քննարկման թեմա է դարձել սոցցանցերի թուրքական տիրույթում, մի շարք օգտատերեր կարծում են, որ ամերիկացի քաղաքական գործիչը ստացել է այն, ինչին արժանի է։ Բլինկենը Թուրքիայի մայրաքաղաք է հասել գիշերը։

«Թուրք բարձրաստիճան պաշտոնյաներից ոչ մեկը ամերիկացի պաշտոնյային չի դիմավորել օդանավակայանում։ Հատկանշական է նաև, որ տարածքը չի լուսավորվել։ Ողջունելով մթության մեջ իրեն սպասող մարդկանց` Բլինկենը նստել է իր մեքենան»,- գրում են թուրքական թերթերը։

Հավելենք, որ այսօր Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Բլինկենը Գազայում տիրող իրավիճակի շուրջ բանակցություններ են անցկացրել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում