Իսրայելը կշարունակի զենք ստանալ. Սպիտակ տուն

Իսրայելը կշարունակի զենք ստանալ. Սպիտակ տուն

Իսրայելը կշարունակի ստանալ անհրաժեշտ սպառազինություն պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ պայքարելու համար։ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը այդ մասին հավաստիացրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։ Այս մասին ճեպազրույցում ասել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին։

«Նախագահն այսօր Նեթանյահուի հետ զրույցում հասկացրեց, որ մենք կշարունակենք ապահովել Իսրայելն ունենա անհրաժեշտ միջոցներով», – ասել է նա լրագրողներին՝ պատասխանելով ՀԱՄԱՍ–ի դեմ Իսրայելի շարունակական պայքարի մասին հարցին:

Քիրբին ընդգծել է, որ ԱՄՆ-ը մտադիր է «շարունակել օգնություն ցուցաբերել» Իսրայելին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում