Բաքուն Երևանին հիշեցրել է 8 անկլավների վերադարձի մասին

Բաքուն Երևանին հիշեցրել է 8 անկլավների վերադարձի մասին

«Ներկայումս հայկական զինված ուժերի գոյության դադարեցումից և Ադրբեջանի տարածքներում Հայաստանի կողմից ստեղծված անօրինական ռեժիմից հետո տարածաշրջանում խաղաղության և կայունության մեծ հնարավորություններ կան»,- այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Նախարարությունը կոչ է արել Հայաստանին ճիշտ ընկալել տարածաշրջանի իրողությունները։

«Այս բարենպաստ պայմանների ֆոնին Ադրբեջանը, հավատարիմ մնալով երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող հայ բնակչության վերաինտեգրման գործընթացին, Հայաստանին կոչ է անում խաղաղության գործընթացում արդար դիրքորոշման, տարածաշրջանի իրողությունների ճիշտ ընկալման համար կառուցողական մոտեցում դրսևորել»,- ասված է հայտարարության մեջ։

Ադրբեջանի ԱԳՆ-ն համոզված է, որ պատերազմի և հակամարտության ավարտից անմիջապես հետո Ադրբեջանը հանդես է եկել խաղաղության նախաձեռնությամբ և սկսել է ակտիվորեն նպաստել երկու երկրների հարաբերությունների կարգավորմանն ու  Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ապրող հայ բնակիչների վերաինտեգրմանը։

«Չնայած դրան, Հայաստանն ընտրել է խաղաղության համաձայնագրի բանակցությունները խոչընդոտելու, ռազմաքաղաքական սադրանքների ճանապարհը»,- հայտարարել են արտգործնախարարությունում։

Ինչպես նաև, հիշեցրել են, որ Հայաստանը Ադրբեջանին չի փոխանցել  ադրբեջանական 8 անկլավները, որոնք, ըստ նրանց, դեռ օկուպացված են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում