Ռուսաստանը դուրս է եկել Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրից

Ռուսաստանը դուրս է եկել Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրից

Նոյեմբերի 7-ի գիշերն ավարտվեց Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին (ԵՍԶՈՒ) պայմանագրից Ռուսաստանի դուրս գալու ընթացակարգը, հաղորդում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։

«Այժմ այն վերջապես մեզ համար դարձավ պատմություն»,- ասվում է հայտարարությունում։

Ռուսաստանի նախագահը պայմանագրից դուրս գալու օրինագիծը Պետդումա էր ներկայացրել մայիսի 10-ին՝ պարզաբանելով, որ 90-ականների սկզբին կնքված պայմանագիրը՝ ռազմաքաղաքական լայնածավալ փոփոխություններով պայմանավորված, առաջին հերթին ՆԱՏՕ-ի ընդլայնման հետ կապված մեծ մասամբ հնացել է և կորցրել իրականության հետ կապը։

Մայիսի 16-ին պատգամավորները միաձայն պաշտպանել են նախագահի առաջարկը։

Պայմանագիրը ստորագրվել է 1990-ին Փարիզում ՆԱՏՕ-ի 16 երկրների և Վարշավայի պայմանագրի վեց երկրների ներկայացուցիչների կողմից։ Ըստ Մոսկվայի՝ պայմանագիրը 1999-ին խմբագրվել է, սակայն ՆԱՏՕ-ի երկրները լրամշակումները չեն վավերացրել:

Պայմանագրով կողմերի համար սահմանվում էր մարտական տանկերի, զրահատեխնիկայի, հրետանու, հարվածային ուղղաթիռների և ինքնաթիռների թվի սահմանափակում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում