ՆԱՏՕ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են դադարեցնել իրենց մասնակցությունը Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրին

ՆԱՏՕ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են դադարեցնել իրենց մասնակցությունը Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրին

ՆԱՏՕ-ի երկրները և Մեծ Բրիտանիան  հայտարարել են Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին (ԵՍԶՈՒ) պայմանագրի իրենց մասնակցությունը անորոշ ժամանակով դադարեցնելու մտադրության մասին:Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Պայմանագիրը ստորագրվել է 1990-ին Փարիզում ՆԱՏՕ-ի 16 երկրների և Վարշավայի պայմանագրի վեց երկրների ներկայացուցիչների կողմից։ Ըստ Մոսկվայի՝ պայմանագիրը 1999-ին խմբագրվել է, սակայն ՆԱՏՕ-ի երկրները լրամշակումները չեն վավերացրել: Պայմանագրով կողմերի համար սահմանվում էր մարտական տանկերի, զրահատեխնիկայի, հրետանու, հարվածային ուղղաթիռների և ինքնաթիռների թվի սահմանափակում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ի գիշերն ավարտվել էր  Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին (ԵՍԶՈՒ) պայմանագրից Ռուսաստանի դուրս գալու ընթացակարգը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում