Ֆրանկոֆոնիայի վեհաժողովում ընդունվել է ԼՂ հայերին աջակցող բանաձև

Ֆրանկոֆոնիայի վեհաժողովում ընդունվել է ԼՂ հայերին աջակցող բանաձև

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի համաժողովը բանաձև է ընդունել` ի աջակցություն Լեռնային Ղարաբաղի հայերի և Հայաստանի։ Տեղեկությունը հայտնում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Արման Եղոյանը։

«Քիչ առաջ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի համաժողովը ընդունեց բանաձև։ Այնտեղ նշվում է, որ համաժողովն անվերապահ աջակցություն է հայտնում Հայաստանին, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի հայերին, և ընդգծում նրանց իրավունքները հարգելու անհրաժեշտությունը»,- գրել է Եղոյանը ֆեյսբուքյան էջում։

Նա նաև նշել է՝ ընդունված բանաձևում խստորեն դատապարտվում է էթնիկ զտման բոլոր ձևերն ու Լեռնային Ղարաբաղում գտնվող կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացումը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում