Քննարկվել է Արցախում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների հարցը
07/11/2023 19:33
Նմանատիպ
ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն այսօր Եվրոպայի խորհրդի պատվիրակությանն է ներկայացրել Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների հետևանքով Լեռնային Ղարաբաղից ՀՀ բռնագաղթված տասնյակ հազարավոր մարդկանց իրավիճակը։
Ներքին գործերի նախարարը ներկայացրել է իր ղեկավարած գերատեսչությունում իրականացվող բարեփոխումների ընթացակարգը։ Խոսել է նաև ոստիկանության բնագավառում նախատեսվող օրենսդրական փոփոխությունների մասին։
Նա շեշտել է, որ դրանք նպաստելու են ոչ միայն ոստիկանության համար անհրաժեշտ երաշխիքների ձևավորմանը, այլև քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը։
Քննարկվել է նաև, թե զանգվածային միջոցառումների ժամանակ ոստիկանության ծառայողների մասնակցությամբ միջադեպերն ինչպես են քննվում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում