Գազայում ամբողջությամբ դադարեցվել է ջրամատակարարումը

Գազայում ամբողջությամբ դադարեցվել է ջրամատակարարումը

Ջրամատակարարումը Գազայի հատվածում ամբողջությամբ դադարեցվել է։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ տեղեկությունը հայտնել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը։

«Իսրայելական օկուպացիոն իշխանությունն ամբողջությամբ փակել է Գազայի հատվածի ջրամատակարարումը, ինչը ստիպել է քաղաքացիներին անորակ ջուր օգտագործել։ Բացի այդ, մնացած ջրամբարները հարվածների են ենթարկվել օկուպացիոն ուժերի կողմից՝ ամերիկյան հրթիռների և ինքնաթիռների կիրառմամբ», – հայտարարել է ՀԱՄԱՍ-ը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի պաշտպանության բանակն առաջ է շարժվել դեպի Գազայի հատվածի գլխավոր հիվանդանոց՝ Ալ Շիֆա, որի տակ, իսրայելական կողմի տվյալներով, գտնվում է ՀԱՄԱՍ-ի շտաբը:

ՑԱԽԱԼ-ի մամուլի քարտուղար Դանիել Հագարին հայտարարել է, որ գիշերային ավիահարվածների և գործողությունների ժամանակ ոչնչացվել են պաղեստինյան շարժման մի քանի դաշտային հրամանատարներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում