Ֆրանսիան խափանել է ՌԴ-ի մասնակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնֆերանսին

Ֆրանսիան խափանել է ՌԴ-ի մասնակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնֆերանսին

Ֆրանսիան խափանել է Ռուսաստանի մասնակցությունը Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 42-րդ նստաշրջանին՝ պատվիրակության ներկայացուցիչներին վիզաներ չտրամադրելով։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի տարածած հաղորդագրության մեջ։

«Մենք ստիպված ենք ուշադրություն հրավիրել Ֆրանսիայի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար մարմինների աշխատանքներին մասնակցելու համար այս երկիր մեկնող Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչներին վիզաների տրամադրման հետ կապված իր պարտավորությունների կոպիտ չկատարման վրա, ինչը համակարգային է դարձել»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Նոյեմբերի 7-ին Փարիզում կայացած Գլխավոր կոնֆերանսի 42-րդ նստաշրջանի նիստերին ՌԴ-ի մասնակցությունը խափանվել է։ Ինչպես նաև, պատվիրակության ղեկավարի տեղակալ, ՌԴ արտաքին գործերի նախարարության բազմակողմ հումանիտար համագործակցության և մշակութային կապերի վարչության տնօրեն Ալեքսանդր Ալիմովի, նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ռուսաստանի Դաշնության կապի և տեղեկատվության հարցերով հանձնաժողովի աշխատակիցը չեն կարողացել ներկա գտնվել կոնֆերանսին։

Ռուսաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին կոչ է արել միջոցներ ձեռնարկել, որպեսզի Ֆրանսիան ապահովի իր պարտավորությունները կազմակերպությունում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում