Պաղեստինի նախագահի ավտոշարասյունը ենթարկվել է հարձակման

Պաղեստինի նախագահի ավտոշարասյունը ենթարկվել է հարձակման

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի ավտոշարասյունը հարձակման է ենթարկվել։ Դրա արդյունքում մեկ մարդ զոհվել է։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։ Նրանց խոսքով՝ պատասխանատվությունը ստանձնել է «Աբու Ջանդելի որդիներ» խմբավորումը, որը նախագահին կոչ է արել քայլեր ձեռնարկել Իսրայելի դեմ։

Պաղեստինի նախագահի առողջական վիճակը դեռևս հայտնի չէ։

Թուրքական ԶԼՆ-ները հայնում են, որ նախօրեին «Աբու Ջանդելի որդիներ» խմբավորումը Աբասին 24 ժամ էր տվել Իսրայելի գործողությունների դեմ քայլեր ձեռնարկելու համար։

Պաղեստինյան լրատվամիջոցները լռում են Մահմուդ Աբասի ավտոշարասյան վրա հարձակման մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում