ԼՂՀ նախագահը ստորագրել է 2014թ. ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանագիր

Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 23-ին ստորագրել է հրամանագիր` 2014 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ըստ հրամանագրի` 2015 թվականի հունվար-փետրվարին կանցկացվի ԼՂՀ արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչեւ 2015 թվականի փետրվարի 10-ը ներառյալ, ինչպես նաեւ այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչեւ 2015 թվականի փետրվարի 10-ը ներառյալ:

Հրամանագրի համաձայն` 2014 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայությունն անցած զինծառայողները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում