«Դիլիջան ազգային պարկի» տարածքում բռնկված հրդեհը դեռ չի մարել

«Դիլիջան ազգային պարկի» տարածքում բռնկված հրդեհը դեռ չի մարել

Տավուշի մարզի «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ–ի տարածքում 3 օր առաջ բռնկված հրդեհը դեռ չի հաջողվել մարել։ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են ժամը 07:00-ին։

«Հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել 25 փրկարարական ծառայող։ Մոտ 3 հա տարածքում կան ծխացող օջախներ»,– ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 6-ին` ժամը 13:30-ին, ահազանգ էր ստացել, որ Հաղարծին վանական համալիրին հարակից անտառից ծուխ է նկատվում։ Այդ օրը հրդեհը մեկուսացվել էր ժամը 17։51-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում