ԱՄՆ-ն ակնկալում է՝ Իսրայելը ռազմական օգնությունը կկիրառի պատերազմի օրենքներով
08/11/2023 13:21
Նմանատիպ
ԱՄՆ–ն Իսրայելին ռազմական օգնություն է ցուցաբերում` ակնկալելով, որ այն կկիրառվի միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
«Մենք անվտանգության ոլորտում օգնություն ենք ցուցաբերում ցանկացած օտարերկրյա պետության, այդ թվում` Իսրայելին` ակնկալելով, որ այդ սպառազինությունն օգտագործվելու է զինված հակամարտության օրենքներին համապատասխան»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ, ՀԱՄԱՍ-ը հայտարարել էր, որ իսրայելական իշխանությունը ամբողջությամբ փակել է Գազայի հատվածի ջրամատակարարումը, բացի այդ, մնացած ջրամբարները հարվածների են ենթարկվել՝ ամերիկյան հրթիռների և ինքնաթիռների կիրառմամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում