Մոսկվան հետախուզում է հայտարարել Պուտինին ձերբակալելու օրդեր տված դատավորի նկատմամբ

Մոսկվան հետախուզում է հայտարարել Պուտինին ձերբակալելու օրդեր տված դատավորի նկատմամբ

Մոսկվան հետախուզում է հայտարարել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատավոր Սերխիո Գոդինեսի նկատմամբ, ով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով երկրի Ներքին գործերի նախարարությանը։

«Գոդինես Սերխիո Խերարդո Ուգալդե. հետախուզվում է Քրեական օրենսգրքի հոդվածով»,- ասվում է ՆԳՆ հետախուզման տվյալների բազայում՝ առանց այլ մանրամասների։

Հիշեցնենք, որ Հաագայի միջազգային քրեական դատարանը մարտի 17-ին Պուտինին և երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու միջազգային օրդեր է տվել։

Նրանք կասկածվում են «բնակչության, այդ թվում՝ երեխաների անօրինական տեղահանության, պատերազմական հանցագործություններին մասնակցելու մեջ»։

Տեղեկացնելով, որ մարտի 20-ին Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ՄՔԴ դատախազ Քարիմ Ահմադ Խանի և դատարանի մի շարք դատավորների նկատմամբ՝ համարելով, որ «նրանց գործողություններն ակնհայտորեն անօրինական են, քանի որ Պուտինի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքեր չկան»՝ ՏԱՍՍ-ը, հղում անելով միջազգային կոնվենցիային, շեշտում է՝ «պետությունների ղեկավարներն օգտվում են օտարերկրյա պետությունների իրավասության նկատմամբ բացարձակ անձեռնմխելիությունից»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում