Դեյր էզ Զորում բախումներ են տեղի ունեցել ԱՄՆ-ի և սիրիական բանակի միջև

Դեյր էզ Զորում բախումներ են տեղի ունեցել ԱՄՆ-ի և սիրիական բանակի միջև

Այս գիշեր բախումներ են տեղի ունեցել Սիրիայի արևելքում գտնվող Դեյր էզ Զոր նահանգում։ Այս մասին հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը:
«Կատաղի բախումներ են ընթանում մի կողմից ամերիկյան ուժերի և SDF-ի, մյուս կողմից` սիրիական բանակի և նրա դաշնակիցների միջև»,-հայտարարել է աղբյուրը:

Աղբյուրի տեղեկություններով` փոխհրաձգությունները կատաղի են եղել, առավոտյան կրակի ինտենսիվությունը նվազել է։

Կողմերը կիրառել են խոշոր տրամաչափի գնդացիրներ, ականանետային կայանքներ և հրետանային միջոցներ: Սիրիացի և ամերիկացի զինծառայողների շրջանում կորուստների մասին տեղեկություններ չեն ստացվել:

Նշենք, որ բախումները սկսվել են Եփրատ գետի շրջանում Դեյր Էզ Զորի արևելյան թաղամասերի վրա ԱՄՆ ռազմաօդային ուժերի հարձակումից հետո: Դրանց ամերիկյան կողմից մասնակցել են «Ժողովրդավարական Սիրիայի ուժերի» քրդական կազմավորումները։

Կառավարական զորքերն ու նրանց աջակցող աշխարհազորայինները կրակ են բացել Եփրատի արևելյան ափին գտնվող թշնամու դիրքերի ուղղությամբ` ի պատասխան Իրանի ԻՀՊԿ-ի և դրա հետ կապված շիա խմբավորումների կողմից իբր օգտագործվող օբյեկտի վրա հրթիռային հարվածի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում