«Դիլիջան ազգային պարկ»-ում իրականացվում են հետհանգեցման աշխատանքներ

«Դիլիջան ազգային պարկ»-ում իրականացվում են հետհանգեցման աշխատանքներ

«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Նշվում է, որ ներկայում իրականացվում են հետհանգեցման աշխատանքներ։

«Նոյեմբերի 9-ին, ժամը 11:12-ին «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է: Մոտ 7 հա տարածքում այրվել է խոտածածկույթ, ծառի թափուկներ և կոճղեր։ Հրշեջ-փրկարարները հրդեհաշիջում են իրականացրել 3 հա տարածքում։ Առկա են ծխացող կոճղեր, տեղում շարունակվում են հետհանգեցման աշխատանքները»,– ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին, ժամը 13:30-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Հաղարծին վանական համալիրին հարակից անտառից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել էին, որ հրդեհը բռնկվել էր «Դիլիջան ազգային պարկի» 3-րդ պահաբաժնում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում