Պետրակովը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը

Պետրակովը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը

ՈւԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի խմբային փուլի վերջին երկու տուրերի Հայաստան – Ուելս և Խորվաթիա – Հայաստան հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը․

Դարպասապահներ

Օգնյեն Չանչարևիչ – «Ալաշկերտ»

Արսեն Բեգլարյան – «Արարատ-Արմենիա»

Ստանիսլավ Բուչնև – «Փյունիկ»

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան – «Աստանա» (Ղազախստան)

Կամո Հովհաննիսյան – «Աստանա» (Ղազախստան)

Գեորգի Հարությունյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)

Նաիր Տիկնիզյան – «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)

Անդրե Չալըշըր – «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)

Ստյոպա Մկրտչյան – «Օսիեկ» (Խորվաթիա)

Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»

Ժիրայր Մարգարյան – «Ուրարտու»

Էրիկ Փիլոյան – «Ուրարտու»

Ալբերտ Խաչումյան – ԲԿՄԱ

Կիսապաշտպաններ/Հարձակվողներ

Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)

Վահան Բիչախչյան – «Պոգոն» (Լեհաստան)

Լուկաս Սելարայան – «Ալ-Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)

Ուգոչուկվու Իվու – «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)

Էդգար Սևիկյան – «Պարի» (Նիժնի Նովգորոդ, Ռուսաստան)

Արթուր Սերոբյան – «Կասա Պիա» (Պորտուգալիա)

Նարեկ Աղասարյան – «Ուրարտու»

Արտակ Դաշյան – «Փյունիկ»

Հովհաննես Հարությունյան – «Փյունիկ»

Արթուր Միրանյան – «Նոա»

Ժիրայր Շաղոյան – ԲԿՄԱ (Սոֆիա, Բուլղարիա)

Հրանտ-Լեոն Ռանոս – «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)

Հայաստանի ազգային հավաքականը կսկսի նախապատրաստությունը հանդիպումներին նոյեմբերի 13-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:

Հիշեցնենք՝ Հայաստան – Ուելս հանդիպումը կկայանա նոյեմբերի 18-ին՝ Խորվաթիա – Հայաստան հանդիպումը՝ նոյեմբերի 21-ին։

Եվրո-2024-ի ընտրական D խմբում Հայաստանի հավաքականը վաստակել է 7 միավոր ու զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի նախավերջին՝ 4-րդ տեղը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում