ՀՀ ԱԽ քարտուղարը կմեկնի Բրյուսել
09/11/2023 19:00
Նմանատիպ
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսել։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։
«Գրիգորյանը նոյեմբերի 10-ին կմասնակցի «Հայաստանի ռազմավարական ապագան. ՀՀ-Եվրոպա» խորագրով համաժողովին»,– ասված է հաղորդագրությունում:
Այցի ընթացքում ԱԽ քարտուղարը աշխատանքային մի շարք հանդիպումներ կունենա:
Հիշեցնենք` Գրիգորյանը սեպեմբերին մեկնել էր Բրյուսել, որտեղ հանդիպել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի խորհրդականների ու Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում