Մերձավոր Արևելքում ամերիկյան զորքերն առնվազն 46 անգամ հարձակման են ենթարկվել
10/11/2023 10:57
Նմանատիպ
Մերձավոր Արևելքում հոկտեմբերի 17-ից ի վեր ամերիկյան զորքերն առնվազն 46 անգամ հարձակման են ենթարկվել։ Այս մասին հաղորդում է BBC-ին՝ վկայակոչելով Պենտագոնի հաղորդումը։ Նշվում է, որ վերջին երեք շաբաթների ընթացքում ԱՄՆ-ի և կոալիցիոն ուժերի վրա միակողմանի հարձակվել են 24 անգամ Իրաքում, 22 անգամ Սիրիայում՝ անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով։
Պենտագոնը հավելել է, որ այս հարձակումների հետևանքով տուժել է 56 մարդ։
Հավելենք, որ Սպիտակ Տունը նույնպես հայտարարություն է տարածել հարձակումների վերաբերյալ, որտեղ ասվում է, որ Իրանը պետք է դադարեցնի հարձակումները Իրաքում և Սիրիայում ամերիկացի զինվորների վրա։
«Իրանը պետք է դադարեցնի ՀԱՄԱՍ-ին, Հեզբոլլահին աջակցելը և Պարսից ծոցում նավերի վրա հարձակումը»,- նշվում է հայտարարությունում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում