Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ալիևին

Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ալիևին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երեկոյան տեսաուղերձում շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի ղեկավարությանը ձմռան նախաշեմին էներգետիկ ոլորտում ցուցաբերված աջակցության համար։

«Այսօր ուզում եմ շնորհակալություն հայտնել Ադրբեջանին։ Ձմռան նախաշեմին, ինչպես պայմանավորվել էինք նախագահ Իլհամ Ալիևի հետ, մեր էներգետիկ ոլորտին համապատասխան օգնություն է ցուցաբերվել։ Մենք հասկանում ենք, որ այս ձմռանը դժվարությունները կարող են նույնքան մեծ լինել, որքան նախորդ ձմռանն էին, բայց մենք պատրաստվում ենք», – հայտարարել է Զելենսկին։

Հիշեցնենք, որ նախորդ ամիս Զելենսկին հեռախոսազրույց էր ունեցել Ալիևի հետ, որի ընթացքում շնորհակալություն էր հայտնել Ադրբեջանի կողմից ցուցաբերվող զգալի մարդասիրական օգնության, մասնավորապես՝ ձմռանն ընդառաջ էներգետիկայի ոլորտին ցուցաբերված աջակցության համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում