ԵՄ-ն ապագայում հաճախ է թակելու Թուրքիայի դուռը. Էրդողան
10/11/2023 15:32
Նմանատիպ
ԵՄ-ն հաճախ է թակելու Թուրքիայի դուռը։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նշում է ՌԻԱ Նովոստին։
«ԵՄ-ն հետզհետե կորցնում է հույսը ձերբազատվելու այն կուրությունից, որն այսօր ունի։ Այն հաճախ է թակելու Թուրքիայի դուռը»,-Անկարայում ասել է Թուրքիայի նախագահը։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ում Շվեդիայի անդամակցությունը հնարավոր կդառնա այն բանից հետո, երբ Թուրքիային կընդունեն ԵՄ։ Ավելի ուշ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել էր, որ Էրդողանը համաձայնել է «հնարավորինս արագ» թուրքական խորհրդարան ուղարկել թղթերը Շվեդիայի հայտը վավերացնելու համար։ Շվեդիան, որպես ԵՄ անդամ, խոստացել է հայտի վավերացման դիմաց նպաստել Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցության գործընթացի ակտիվացմանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում