Հայաստանի հավաքականը մեդալներն է նվաճել աշխարհի առաջնությունում
Նմանատիպ
Երևանում մեկնարկած սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը առաջին մեդալներն է նվաճել։
Մարտական սամբոյի 98 կգ քաշային կարգում Արման Ավանեսյանը բրոնզե մեդալ է նվաճել։ Ավանեսյանը մեկնարկային գոտեմարտում հաղթանակ է տոնել, իսկ կիսաեզրափակիչում պարտվել է և դարձել բրոնզե մեդալակիր: Ի դեպ, Արման Ավանեսյանն արցախցի է, նա Եվրոպայի գործող չեմպիոն է:
ԱԱ-ի բրոնզե մեդալ է նվաճել նաև 79կգ քաշային կարգում հանդես եկող Սարգիս Վարդանյանը:
Նա մեկնարկային գոտեմարտում հաղթել է բուլղարիայի ներկայացուցչին, այնուհետև 6:5 հաշվով առավելության հասել Տրինիդադ և Տոբագոն ներկայացնող Ջոշուա Ջեյմսի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել է Զագիդ Գայդարովին (ՖԻԱՍ)։
Հավելենք, որ սամբոյի աշխարհի առաջնությունը մեկնարկել է Երևանում նոյեմբերի 10-ին և կավարտվի նոյեմբերի 12-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում