Աշխարհի խոշորագույն բանկի վրա իրականացվել է կիբերհարձակում
Նմանատիպ
Չինական Industrial and Commercial Bank of China-ի (ICBC) ամերիկյան ստորաբաժանումը՝ ակտիվներով աշխարհի ամենամեծ բանկը, ենթարկվել է կիբերհարձակման։ Օգտագործվել է ծրագիր-դրամաշորթ, որը խաթարել է ԱՄՆ գանձապետական պարտատոմսերի շուկայում առևտուրը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
ԱՄՆ-ի Արժեթղթերի արդյունաբերության և ֆինանսական շուկաների ասոցիացիան առաջին անգամ իր անդամներին տեղեկացրել է հարձակման մասին նոյեմբերի 8-ին, իսկ շուկայի մասնակիցները այդ մասին սկսել են խոսել հաջորդ օրը, նշում է Financial Times-ը: Պարբերականի աղբյուրները հայտնել են, որ հարձակումը եղել է մի ծրագրի վրա, որը կաթվածահար է անում համակարգչային համակարգերը, քանի դեռ գումարը չի փոխանցվել հաքերներին։ Bloomberg-ը գրում է, որ կիբերհարձակման պատճառով բանկը ստիպված է եղել USB կրիչով փոխանցել առևտրի հետ կապված տվյալները։
ICBC Financial Services-ը ավելի ուշ հաստատել է հարձակումը և որոշ համակարգերի խափանումը: Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ բանկը ձգտում է նվազագույնի հասցնել կիբերհարձակման հետ կապված ռիսկերը: ICBC-ի մյուս ստորաբաժանումների աշխատանքը շարունակվում է սովորական ռեժիմով, նշել են նախարարությունից։ Բանկն ի վերջո կարողացել է ավարտել առևտուրը, որոնք անց էին կացվում նոյեմբերի 8-ին և 9-ին։
Ինչպես նշում է Reuters-ը, վերլուծաբաններն ու դրամաշորթ ծրագրերի փորձագետները կարծում են՝ Lockbit խումբը, որը կապված է ռուս հաքերների հետ, ներգրավված է ICBC-ի վրա հարձակման մեջ։
ԱՄՆ Կիբերանվտանգության և ենթակառուցվածքների անվտանգության գործակալության (CISA) տվյալներով՝ 2020 թվականից ի վեր Lockbit-ը հարձակվել է ԱՄՆ 1700 կազմակերպությունների վրա։ Վաշինգտոնը կասկածում է առնվազն երեք ռուսների՝ Lockbit ծրագրերի օգտագործմամբ հարձակումներում ներգրավվածության մեջ: Հետաքննության շրջանակներում 20-ամյա Ռուսլան Աստամիրովն արդեն ձերբակալվել է ԱՄՆ-ում, 33-ամյա Միխայիլ Վասիլևը կալանավորվել է Կանադայում և սպասում է արտահանձնմանը Միացյալ Նահանգներ, Միխայիլ Մատվեևը հետախուզվում է։ Վերջինիս մասին տեղեկությունների համար Պետդեպարտամենտը խոստացել է մինչև 10 մլն դոլար պարգևավճար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում