Վրաստանը չի սատարելու կողմերից ոչ մեկին. Ղարիբաշվիլի

Վրաստանը չի սատարելու կողմերից ոչ մեկին. Ղարիբաշվիլի

Վրաստանը 100 տոկոսով չեզոք է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում և չի սատարելու կողմերից ոչ մեկին: Փարիզի «Խաղաղության 6-րդ համաժողովի» պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետը:

«Վրաստանը ռազմավարական գործընկերություն, բարեկամական հարաբերություններ ունի Ադրբեջանի, ինչպես նաև մեր եղբայրական Հայաստանի հետ։ Վրաստանը չի կարող կողմնակալ լինել։ Մենք 100 տոկոսով չեզոք ենք և այս իրավիճակում կողմերից ոչ մեկին չենք աջակցի», – ասել է Ղարիբաշվիլին։

Նրա խոսքով՝ և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ծանոթ են Վրաստանի դիրքորոշմանը: «Մեր պաշտպանական մեխանիզմներն են չեզոքությունը և անկողմնակալ դիրքորոշումը։ Դա կարևոր է մեր տարածաշրջանում և բխում է բոլոր երեք երկրների շահերից»,-ասել Է Ղարիբաշվիլին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում