Միրզոյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ նախարարին և Փարիզի քաղաքապետին
Նմանատիպ
Փարիզի խաղաղության 6–րդ համաժողովի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ։ Այդ մասին Արարատ Միրզոյանը գրել է X–ի իր միկրոբլոգում։
On the margins of 6th Paris Peace Conference had a chance to briefly exchange w/🇫🇷FM @MinColonna & @Anne_Hidalgo. Enhanced agenda of cooperation between #Armenia and #France as well as region issues are part of our continuous political dialogue. pic.twitter.com/htryB7h6jl
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) November 10, 2023
«Փարիզի խաղաղության 6–րդ համաժողովի շրջանակներում ես հնարավորություն ունեցա համառոտ մտքեր փոխանակել Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ»,– գրել է նա։
Նախարարը նաև նշել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության ընդլայնված օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանային հարցերը երկկողմ մշտական քաղաքական երկխոսության մաս են կազմում:
Հիշեցնենք` ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 8–ին աշխատանքային այցով մեկնել է Փարիզ, որտեղ երեկ` նոյեմբերի 9–ին, մասնակցել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանին, որի ընթացքում ԱԳ նախարարն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում մնացած մշակութային և կրոնական ժառանգությանը պաշտպանությանը վանդալիզմից և թալանից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում