Ռաիսին կոչ է արել իսլամական երկրներին Պաղեստինի հարցում հաստատուն լինել

Ռաիսին կոչ է արել իսլամական երկրներին Պաղեստինի հարցում հաստատուն լինել

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին կոչ է արել իսլամական երկրների ղեկավարներին Պաղեստինի հարցում հաստատուն որոշում կայացնել և իրականացնել այն։ Այս մասին հայտնում է IRNA-ն:

Ռայիսին այս մասին ասել է Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ հանդիպումից առաջ:

«Ակնկալվում է, որ իսլամական երկրների ղեկավարները Պաղեստինի հարցում, որն աշխարհում ամենակարևոր հարցն է, հաստատուն որոշում կկայացնեն, և որոշումն ամբողջությամբ կիրականացվի»,- ասել է Իրանի նախագահը՝ կոչ անելով խոսելու փոխարեն գործի անցնել:

Ռաիսին հավելել է, որ Իսրայելի կողմից Գազայի ռմբակոծության անհապաղ դադարեցումը, Գազայի ժողովրդի համար օգնության ճանապարհի բացումը, Գազայի իրավունքների իրացումը և այլ հարցեր կազմակերպության հիմնական նպատակներն են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում