Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունը Հայաստանն սկսել է հաղթանակներով
12/11/2023 23:24
Նմանատիպ
Մոնտենեգրոյում ընթացող մինչև 22 տարեկանների Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունը Հայաստանն սկսել է հաղթանակով։ Մրցաշարի գործող փոխչեմպիոն 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը վստահ հաղթանակ է տոնել Ռումինիան ներկայացնող Մարիան Սալիի նկատմամբ։ Հայ մարզիկը նոկդաունի է ենթարկել մրցակցին։
Արդյունքում՝ բոլոր մրցավարները 5։0 հաշվով միաձայն հաղթանակը շնորհել են Ասլիկյանին։
Առաջին մրցումային օրը ռինգից հաղթանակած է հեռացել նաև 71 կգ քաշային Նարեկ Զախարյանը, որի մրցակիցը գերմանացի Միշել Սիմենսն էր։ Մեր մարզիկը թե’ տեխնիկապես, թե’ ֆիզիկապես գերազանցել է մրցակցին ու հաղթել մրցավարների միաձայն որոշմամբ։
Նոյեմբերի 13-ին` մրցումային երկրորդ օրը, ռինգ դուրս կգա Հենրիկ Ճղրիկյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում