Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 8 թանգարան

Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 8 թանգարան

Արցախի Հանրապետության բնակչության բռնի տեղահանության հետևանքով ամբողջությամբ կամ մասնակի Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 8 թանգարան:

Այս մասին տեղեկացնում է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհուրդը։

Նշվում է, որ 2020 թվականի պատերզամի հետևանքով Արցախի բռնազավթված տարածքներում՝ Շուշիում և Հադրութի շրջաններում Ադրբեջանի վերահսկողության տակ է մնացել ևս 10 թանգարան` 17 070 ցուցանմուշներով և արվեստի գործերի 8 հավաքածու՝ 1077 ցուցանմուշներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում